Սամվել Կարապետյանի գործը բացարձակապես ապօրինի է, սա քաղաքական հետապնդում է․ Արմեն Ֆերոյան

17 Նոյեմբերի 2026, 18:02

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանն առաջադրված մեղադրանքի հետ որևէ կապ և առնչություն չունի։ Սա ուղղակի քաղաքական հետապնդում է և կրում է ծայրահեղ ապօրինի բնույթ։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանն՝ անդրադառնալով դատական նիստում տեղի ունեցած վկայի հարցաքննությանը։

Փաստաբանի խոսքով՝ վկայի ցուցմունքը հաստատել է, որ խնդրի առարկա ընկերությունների հաշվապահական փաստաթղթերում որևէ չարաշահում կամ խեղաթյուրում տեղի չի ունեցել։

«Վկան շատ առարկայական հիմնավորեց, որ որևէ չարաշահում կամ խեղաթյուրում տեղի չի ունեցել։ Դուք ինքներդ էլ տեսաք, թե նա որքան մանրամասն ապացուցեց, որ այստեղ պետությանը պատճառված վնասի մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այս բոլոր փաստական հանգամանքների համադրումն ուղղակիորեն հաստատում է, որ սույն գործն ամբողջությամբ ապօրինի է»,- նշել է Ֆերոյանը։