Պուտինը ժամանել է Չինաստան․ Շենժենում նախատեսված է հանդիպում Թրամփի և Սի Ծինփինի հետ
17 Նոյեմբերի 2026, 22:30
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի Շենժեն քաղաք՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին։
Այցի շրջանակում նախատեսվում են Պուտինի բանակցությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն միջազգային օրակարգի և երկկողմ հարաբերությունների հարցեր։