Խոշոր հրդեհ՝ Թևոսյան փողոցի ռեստորանում․ այրվել են հանդիսությունների սրահն ու խոհանոցը
17 Նոյեմբերի 2026, 20:03
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։48-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության ու բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։45-ին, մարվել՝ 15։02-ին։ Այրվել են ռեստորանի տանիքի փայտե կառուցատարրերը, հանդիսությունների սրահը և խոհանոցը: