Խոշոր խափանում ԱՄՆ-ում. ամբողջ աշխարհում օգտատերերը բողոքում են Apple-ի ծառայությունների աշխատանքից

17 Նոյեմբերի 2026, 23:00

Տնտեսություն և Բիզնես

ԱՄՆ-ում գրանցված խոշոր տեխնիկական խափանման հետևանքով աշխարհի տարբեր երկրների օգտատերեր հայտնում են Apple-ի մի շարք առանցքային ծառայությունների աշխատանքի խաթարման մասին։

Մասնավորապես, լուրջ խնդիրներ են նկատվում App Store-ի, iCloud-ի, Apple Pay-ի և ընկերության մյուս հարթակների հասանելիության հարցում։ Օգտատերերը դժվարություններ են ունենում հավելվածներ ներբեռնելիս, ամպային պահոցից օգտվելիս և վճարումներ կատարելիս։

Զանգվածային խափանման պատճառները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել, իսկ ընկերությունը դեռ չի ներկայացրել պարզաբանում։ Միևնույն ժամանակ, համացանցում և տեխնոլոգիական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է հնարավոր հաքերային հարձակման վարկածը։

Հիմա եթերում