Նյու Յորքի հայ համայնքի ջանքերով Մանհեթենում հեռացվել է Ադրբեջանի դրոշը
18 Նոյեմբերի 2026, 15:30
Նյու Յորքի հայ համայնքին հաջողվել է հասնել Շուշիի գրավման առիթով Մանհեթենում բարձրացված Ադրբեջանի դրոշի հեռացմանը։
Դրոշը նոյեմբերի 8-ին բարձրացվել էր Մանհեթենի հարավային հատվածում գտնվող Բոուլինգ Գրին զբոսայգում՝ Ադրբեջանի այսպես կոչված «Հաղթանակի օրվա» կապակցությամբ, որը նշվում է Շուշիի օկուպացիայի առիթով։
Նոյեմբերի 16-ին՝ Նյու Յորքի հայ համայնքի և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչների դիմումներից հետո, Ադրբեջանի դրոշն իջեցվել է։