Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանային անցակետը դարձնել իր խոշորագույն ցամաքային առևտրային կետը

18 Նոյեմբերի 2026, 15:45

Հասարակություն

Իրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանային անցակետը դարձնել իր խոշորագույն ցամաքային առևտրային անցակետը: Այս մասին Թեհրանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, հայտնում է IRNA-ն։

Խոսքը Նորդուզ-Ագարակ սահմանային անցակետի մասին է։ Իրանական կողմը նախատեսում է վերացնել առկա խոչընդոտները և առաջիկա երկու ամիսների ընթացքում պարզեցնել և արագացնել սահմանը հատելու գործընթացը բեռնատար տրանսպորտի համար:

Նշենք, որ Հայաստանն ու Իրանը ավելի վաղ ստորագրել են արձանագրություն՝ այս անցակետում «կանաչ» մաքսային միջանցք ստեղծելու վերաբերյալ։

Հիմա եթերում