Ռումբի սպառնալիք՝ Միներալնիե Վոդի–Անթալիա չվերթում․ Թուրքիայում անվտանգության ուժերը պատրաստության են բերվել
18 Նոյեմբերի 2026, 16:30
Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության «Sukhoi Superjet 100» ինքնաթիռի անձնակազմը, որն իրականացնում էր Միներալնիե Վոդի-Անթալիա չվերթը, հնարավոր պայթուցիկ սարքի առկայության մասին հաղորդում է ստացել։ Ինչպես հայտնում է ավիացիոն «HavaSosyalMedya» պորտալը, ահազանգն արձանագրվել է այն ժամանակ, երբ ինքնաթիռը գտնվել է Թուրքիայի օդային տարածքում։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Թուրքիայի արտակարգ իրավիճակների ծառայություններն ու անվտանգության ստորաբաժանումները բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։
Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռը կտեղափոխվի հատուկ անվտանգ կայանատեղի, որտեղ մասնագետները կիրականացնեն դրա մանրակրկիտ զննումը։