«Ազիմուտ»-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Անթալիայում․ օդանավում եղել է 65 ուղևոր
18 Նոյեմբերի 2026, 16:45
«Ազիմուտ» ավիաընկերության «Sukhoi Superjet 100» ինքնաթիռը, որի անձնակազմն ավելի վաղ հնարավոր պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգ էր ստացել, բարեհաջող վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում։
Միջադեպի պահին օդանավում եղել է 65 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։ Ժամանելուց անմիջապես հետո ինքնաթիռը քարշակով տեղափոխվել է հատուկ անվտանգ կայանատեղի։ Ներկայումս անվտանգության ծառայությունների մասնագետները մանրակրկիտ զննում են օդանավը։