Դուք տեղով կոռուպցիա եք, ձեր ԴՆԹ-ն կոռուպցիան է․ Փաշինյանը՝ ընդդիմությանը

19 Նոյեմբերի 2026, 13:30

Քաղաքականություն

Այդ կուտոկը, ով որ կա, իրենք ծագում են կոռուպցիայից։ Այդ մարդիկ դուրս են եկել՝ կոռուպցիայի մասին խոսում։ Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կարապետյանների ընտանիքը պիտի Հայաստանում կոռուպցիայից խոսա՞, Քոչարյանի ընտանիքը Հայաստանից կոռուպցիայից պիտի խոսա՞, Սերժ Սարգսյանն ու Միշիկը պիտի Հայաստանից կոռուպցիայից խոսա՞ն։ Դուք տեղով կոռուպցիա եք, ձեր ԴՆԹ-ն կոռուպցիան է»,- հայտարարել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչները, նախքան իշխանություններին կոռուպցիայի մեջ մեղադրելը, պետք է անդրադառնան սեփական անցյալին և իրենց քաղաքական շրջանակների գործունեությանը։

«Հիմա ուղարկենք լաբորատորիա, կգա մի հատ պատասխան՝ կոռուպցիա, ուրիշ որևէ բան չկա»,- ասել է վարչապետը։