Փաշինյանն ընդդիմությանը հանրաքվեի առաջարկ է արել․ Սահմանադրության մերժման դեպքում հրաժարական կտա

19 Նոյեմբերի 2026, 11:47

Քաղաքականություն

Ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի, ասել է Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ՝ դիմելով ընդդիմադիրներին: 

«Հաջորդ շաբաթ կհրապարակվի Սահմանադրության նախագիծը»,- ասել է Փաշինյանը: 

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ ՝ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պնդման, թե Սահմանադրությունը փոխվում է Ադրբեջանի պահանջով, Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության օրակարգը որդեգրվել է դեռևս ութ տարի առաջ։ Նա գործող Սահմանադրությունը բնորոշել է որպես «օլիգարխիայի և կոռումպացված համակարգի» փաստաթուղթ, որն անտեսում է ժողովրդի իշխանությունը։