Պուտինն ու Թրամփը երկկողմ հանդիպում են ունեցել
19 Նոյեմբերի 2026, 09:20
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը երկկողմ բանակցություններ են անցկացրել Չինաստանի Շենժեն քաղաքում՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԹԳՀ) գագաթնաժողովի շրջանակում։
Հանդիպման սկզբում Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ հիանալի հարաբերություններ ունի և անհամբերությամբ սպասում է առաջիկա զրույցին։
«Մենք վաղուց ենք ճանաչում միմյանց, և կարծում եմ՝ դրանից կարող են շատ հրաշալի բաներ ստացվել»,- ասել է նա։
Իր հերթին Պուտինը անգլերենով շնորհակալություն է հայտնել ամերիկացի գործընկերոջը։ Այնուհետև ՌԴ նախագահը ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին։
Հանդիպմանը մասնակցում է նաև Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը։
Ռուսական կողմը բանակցություններում ներկայացնում են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը և օտարերկրյա պետությունների հետ ներդրումատնտեսական համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Նոյեմբերի 19-ին ԱԹԳՀ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են նաև բանակցություններ Չինաստանի նախագահ Սի Ծինպինի մասնակցությամբ։