«Եռաբլուր»-ը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ․ Փաշինյան

19 Նոյեմբերի 2026, 14:09

Քաղաքականություն

Տևական ժամանակ է՝ «Եռաբլուր»-ը դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիրները «Եռաբլուր»-ի անունն օգտագործում են իրենց քաղաքական գործունեության շրջանակում։

«Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես: Դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք «Եռաբլուր»-ից: Ձեզ համար «Եռաբլուր»-ն ընդամենը մանրադրամ է՝ ձեր հանրային քաղաքականության մեջ օգտագործելու համար: Սրանից հետո ինչքան «Եռաբլուր»-ի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը:

«Եռաբլուր»-ը մանրադրամ սարքողներին սատկացնելու եմ, դուք եղկելի եք։ Բոլոր ճողոպրածներին, որոնք ինձ կմեղադրեն հող հանձնելու մեջ, ես իրենց կասեմ՝ ինչո՞ւ չեք զոհվել, ու ճիշտ կանեմ։ Ու ասում եմ բոլոր փախածներին, որովհետև մեծ-մեծ խոսողների 90%-ը փախածներ են, այն 10%-ն էլ՝ տղերքի թիկունքում թաքնվածները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։