Վաշինգտոնի հայերի երթը՝ ի պաշտպանություն Արցախի․ տեսանյութ

02 Սեպտեմբերի 2023, 12:37

Քաղաքականություն

Վաշինգտոնի հայ համայնքը ցույց և երթ է անցկացրել Դեպի Սպիտակ տուն՝ ի աջակցություն Արցախի։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ ակտիվիստները պահանջել են ճանաչել Արցախի անկախությունը և ճնշում գործադրել Բաքվի վրա՝ Լաչինի միջանցքը բացելու համար։

Նրանք կոչ են արել ԱՄՆ կառավարությանը դադարեցնել Ադրբեջանին ռազմական աջակցությունը և պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պետական պաշտոնյաների դեմ:

Հիմա եթերում