Ճապոնիայում ժայթքել է Սակուրաձիմա հրաբուխը
21 Նոյեմբերի 2026, 18:00
Ճապոնիայի Սակուրաձիմա հրաբխի խառնարանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է երկրի օդերևութաբանական գործակալությունը (JMA)։ Հրաբխի խառնարանից մոխրի սյունը բարձրացել է մոտ 1 000 մետր։
Պայթյունը գրանցվել է շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:35-ին։ Հրաբխի տարածքում գործում է վտանգի երրորդ մակարդակը։
Սակուրաձիմա հրաբուխը գտնվում է ճապոնական Կյուսյու կղզու հարավում՝ Կագոսիմա պրեֆեկտուրայում, համանուն քաղաքից մոտ 8 կմ հեռավորության վրա՝ Կինկո ծոցի մյուս ափին։ Հրաբխի հարակից տարածքներում մշտապես բնակվում է շուրջ 10 հազար մարդ, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, ձկնորսությամբ և զբոսաշրջությամբ։
Տարածաշրջանի տեսարժան վայրերից են Արիմուրայի աստղադիտարանը, Յունոհիրայի դիտահարթակը և տաք աղբյուրները։ Տարածաշրջանը հայտնի է նաև Սակուրաձիմա միկան տեսակի դեկորատիվ մանդարիններով։