Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production

24 Նոյեմբերի 2026, 14:45

Մշակույթ

«Մոնթե» ֆիլմի՝ Ռուսաստանի Դաշնության մի շարք քաղաքներում նախատեսված ցուցադրությունները չեն կայանա՝ ռուսական պետական արգելքի հետևանքով, հայտնել է Genetic Production-ը: 

«Ստեղծված իրավիճակի պատճառով կինոթատրոնները ստիպված են հրաժարվել ֆիլմի ցուցադրությունից։ Ընդգծում ենք, որ այս որոշումը կայացվել է մեր կամքից և նախաձեռնությունից անկախ հանգամանքներով։

Գիտակցում ենք, որ ֆիլմի ցուցադրություններին սպասում էին բազմաթիվ հանդիսատեսներ, և անկեղծորեն շնորհակալ ենք ձեր հետաքրքրվածության, աջակցության ու վստահության համար։

Մեր թիմն այս պահին դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ստեղծված իրավիճակին լուծում գտնելու և ֆիլմն իր հանդիսատեսին հասցնելու համար։

Շնորհակալ ենք ըմբռնման և աջակցության համար»,- ասվում է հայտարարությունում։

Հիմա եթերում