Արցախցի մայրն ու որդին հայկական էպոսի բեմադրությամբ հաղթել են Պյատիգորսկի փառատոնում

23 Նոյեմբերի 2026, 20:30

Հայեր

Արցախից բռնի տեղահանված ընտանիքը գրավել է Պյատիգորսկում կայացած «Ռուսական հողի դյուցազունները» փառատոնի ժյուրիի և հանդիսատեսի սրտերը։ Թիվ 26 «Аленький цветочек» մանկապարտեզի սան փոքրիկ Ալեքսեյը և նրա մայրը՝ Լուսինե Խաչատրյանը, հաղթել են «Наследник великой культуры» անվանակարգում։

Փառատոնի բեմում, որտեղ ներկայացված էին տարբեր ազգերի մշակույթներ, մայր ու որդի հանդես են եկել հայկական էպոսի գլխավոր հերոս Սասունցի Դավթի մասին պատմող փոքրիկ բեմադրությամբ։ Դուդուկի հնչյունների ներքո նրանք հանդիսատեսին ներկայացրել են հուզիչ պատմություն հայ ժողովրդի քաջության, հավատի ուժի և հայրենի հողի հանդեպ անսահման սիրո մասին։

Փոքրիկ դերակատարի և նրա մոր անկեղծ ու տպավորիչ խաղն անտարբեր չի թողել ներկաներին։ Ելույթից հետո նրանք փառատոնի հյուրերին նվիրել են հայկական ավանդական հուշանվերներ՝ տարոսիկներ։