Կանադայում գործող հայկական դպրոցի երեխաների ուղերձը՝ ուղղված Արցախի ապաշրջափակմանը․տեսանյութ
02 Սեպտեմբերի 2023, 17:00
Կանադայի Մոնրեալ քաղաքում գործող Սուրբ Հակոբ հայկական դպրոցի երեխաները տեսանյութ են հրապարակել՝ պահանջելով օգնել արցախցիներին և կասեցնել նոր ցեղասպանությունը։ Տեսանյութին կից գրել են․
«Արցախում մեր տարիքի աշակերտները 2022թ-ի դե կտեմբերի 12-ից ի վեր չեն կարողանում կրթություն ստանալ: Նրանք բավարար չափով սնունդ չեն ստանում, չեն ապրում այնպես, ինչպես որ պետք է, չունեն առողջապահական հիմնական խնամքի հնարավորություն իրենց գոյատևումը ապահովելու համար: Մենք պահանջում ենք, որ մեր կողմից ընտրված պետական պաշտոնյաները գործեն դպրոցում մեր սովորածած Գանատայի և Քեպեգի արժեքների համաձայն և օգնեն մեր հայրենակիցներին՝ կասեցնելով նոր ցեղասպանություն #SOSԱրցախ»։
Սեպտեմբեր 2-ին` Արցախի Հանրապետության անկախության հռչակման խորհրդանշական օրը, ի պաշտպանություն շրջափակված Արցախի, աշխարհի հայաշատ վայրերում Արցախի ու նրա պետականության աջակցության ու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները դատապարտող ակցիաներ, բողոքի ցույցեր են իրականացվում։
Աշխարհասփյուռ հայությունն իր ձայնն է հնչեցնում` հրավիրելով միջազգային կառույցների ու դերակատարների ուշադրությունը ստեղծված իրավիճակի վրա։
Աշխարհի 16 երկրում ակցիաներն անցկացվում են «SOS Artsakh» խորագրով։
Սեպտեմբեր 2-ը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների
մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։