Միասին` հանուն Արցախի. ուղիղ միացում Ազատության հրապարակից

02 Սեպտեմբերի 2023, 18:00

Քաղաքականություն

Ազատության հրապարակում մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առիթով եւ ի սատար Արցախի պետականության հանրահավաքը, որին #SOSArtsakh կոչով միացել են աշխարհի 18 երկրների ավելի քան 30 քաղաքներում ապրող հայերը։

Հանրահավաքի նպատակն է Հայաստանի ու Սփյուռքի միասնական ձայնը հնչեցնել Արցախի ու համայն հայության համար այս ծանր ու վճռական փուլում։

Երկրները, որտեղ տեղի կունենան հանրահավաքներ և բողոքի գործողություններ, ներկայացնում ենք ստորև.

ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Վրաստան, Կիպրոս, Հունաստան, Շվեդիա, Դանիա, Հայաստան, Իրան, Ավստրալիա, Լիբանան, Սիրիա, Ուրուգվայ, Արգենտինա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Բրազիլիա։

Սեպտեմբեր 2-ը Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների
մասնակցությամբ համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։

Հիմա եթերում