Փաշինյանի այցը Մոսկվա պետք է հստակեցնի հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքը. Սեմիբրատով

25 Նոյեմբերի 2026, 21:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) Ռազմավարական հետազոտությունների և կանխատեսումների ինստիտուտի փոխտնօրեն Եվգենի Սեմիբրատովը Alpha News-ին մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա։

Փորձագետի կարծիքով՝ այն անհրաժեշտ է հայ-ռուսական հարաբերությունների հետագա ձևաչափը որոշելու համար։

«Մենք ականատես ենք լինում հայ-ռուսական հարաբերությունների աստիճանական ապակողմնորոշմանը։ Մոսկվայում ցանկանում են հասկանալ, թե Երևանն ինչ ապագա է տեսնում Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունների համար։ Երևանում առայժմ խոսում են դրանք վերաձևակերպելու անհրաժեշտության մասին, սակայն չեն մատնանշում նոր հնարավոր ձևաչափերի հստակ պարամետրերը։

Սա հարցեր է առաջացնում՝ հաշվի առնելով երկու երկրների միջև տնտեսական համագործակցության չափազանց բարձր մակարդակը և առկա փոխկախվածությունը։ Խոսքը, մասնավորապես, Հայաստանի ռազմավարական ենթակառուցվածքների մասին է՝ երկաթուղիների, գազամատակարարման համակարգի, էլեկտրական ցանցերի, որոնք այս կամ այն կերպ կա՛մ պատկանում են ռուսական կառույցներին, կա՛մ փոխկապակցված են Ռուսաստանի հետ։

Բնականաբար, հնարավոր աշխարհաքաղաքական փոփոխություններն ու երկկողմ հարաբերությունների վերաձևակերպումը երկու կողմերում էլ բավականին մեծ անհանգստություն են առաջացնում»,- ասել է Սեմիբրատովը։

Հիմա եթերում