Ոչ մի բան չի խանգարում արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու սցենարին․ Փաշինյան
26 Նոյեմբերի 2026, 13:32
Ոչ մի բան չի խանգարում արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալու սցենարին, սակայն ընդդիմության հետ երկխոսությունից առավել կարևոր է հանրության հետ երկխոսությունը։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի երկխոսության փորձն ընդդիմության հետ, հանրության հետ երկխոսություն իրականացնելու կարիք ունենք»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ երբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստ լինի Ազգային ժողով ուղարկելու համար, այն կդրվի քննարկման և քվեարկության։
«Քվեարկության արդյունքներով արդեն հետագա իրադարձության մասին կմտածենք»,- նշել է վարչապետը։