Ուկրաինացին ինքնահրկիզվել է Վարշավայի նախագահական պալատի մոտ
26 Նոյեմբերի 2026, 15:20
Անհայտ տղամարդը, որը, ենթադրաբար, Ուկրաինայի քաղաքացի է, ինքնահրկիզվել է Վարշավայի կենտրոնում, ինչից հետո ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին նոյեմբերի 25-ին հայտնել է լեհական «Rzeczpospolita» թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել Կրակովյան արվարձան փողոցում՝ Լեհաստանի մշակույթի նախարարության շենքի դիմաց, նախագահական պալատի հարևանությամբ։ Տղամարդուն օգնության են հասել Պետական պահպանության ծառայության (SOP) աշխատակիցները, այնուհետև դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները։
«Ներքին գործերի և վարչակազմի նախարարությունից տեղեկություն ունենք, որ երիտասարդը ուկրաինացի է և ունի լեհական անձը հաստատող փաստաթուղթ»,- թերթին հայտնել է սենատոր Գժեգոժ Սխետինան։
Տղամարդուն տեղափոխել են Ռազմաբժշկական ինստիտուտ, որտեղ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը։ Միջադեպի հանգամանքները պարզվում են։
Մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երիտասարդն այդ կերպ իր բողոքն է արտահայտել Լեհաստանում ուկրաինացիների նկատմամբ վերաբերմունքի դեմ։