Էդուարդ Մեհրաբյանին շնորհվել է ՌԴ վաստակավոր անասնաբույժի կոչում
26 Նոյեմբերի 2026, 15:40
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Բոլշեմուրաշկինսկի մունիցիպալ շրջանի անասնաբուժության վարչության պետ Էդուարդ Մեհրաբյանին շնորհվել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր անասնաբույժ» պատվավոր կոչումը։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պետական բարձր պարգևը մասնագետին շնորհվել է անասնաբուժության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար։