Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման
27 Նոյեմբերի 2026, 18:31
Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման։
Վճռաբեկ դատարանը բեկանել է գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և օրինական ուժ է տվել Համբարձումյանին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմն ավելի վաղ ահազանգել էր Մասիս համայնքի ընտրություններից առաջ թեկնածու Դավիթ Համբարձումյանի գործով նոր զարգացումների և ընտրություններին նրա մասնակցության համար հնարավոր խոչընդոտներ ստեղծելու մասին։