Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն անվտանգության հարցերն ու Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի թեման․ Կրեմլ
27 Նոյեմբերի 2026, 15:33
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն անվտանգության հարցերը և Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի նախագահի և ՀՀ վարչապետի բանակցությունները Մոսկվայում նախատեսված են 2026 թվականի դեկտեմբերի 3-ին։
Կրեմլում հայ-ռուսական հարաբերությունները բավականին ընդգրկուն են որակել՝ չնայած առկա դժվարություններին։
«Հայաստանի հետ հարաբերությունները բավականին լայն են՝ չնայած առկա բարդություններին»,- ասել է Պեսկովը։
Նա անդրադարձել է նաև ԵՄ-ին Հայաստանի ձգտմանը և ԵԱՏՄ-ում մնալու ցանկությանը։ «Հայաստանի՝ ԵՄ-ին կողմնորոշվելն ու ԵԱՏՄ-ում մնալու ցանկությունը չեն փոխկապակցվում»,- նշել է Պեսկովը։