Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. Worldometer
27 Նոյեմբերի 2026, 15:45
Հայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է: Այս մասին վկայում է Worldometer-ի՝ 2026 թվականի կյանքի երկար տևողության երկրների վարկանիշը, որը հիմնված է ՄԱԿ-ի վերջին գնահատականների վրա։
Հայաստանում կյանքի միջին տևողությունը 76.2 տարի է։ Կանանց դեպքում այդ ցուցանիշը 79.9 տարի է, իսկ տղամարդկանց՝ 72 տարի։
Վարկանիշի համաձայն՝ աշխարհում կյանքի միջին տևողությունը 73.8 տարի է։ Կանանց դեպքում այն 76.4 տարի է, իսկ տղամարդկանց՝ 71.2 տարի։ Առաջին տեղում Մոնակոն է՝ 86.7 տարի ցուցանիշով։ Երկրորդ տեղում Սան Մարինոն է՝ 86 տարի, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հոնկոնգը՝ 85.9 տարի ցուցանիշով։