Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստակամություն են հայտնել առաջին անգամ նախագահել ԱՊՀ-ում
27 Նոյեմբերի 2026, 19:45
Ադրբեջանը 2027 թվականին կստանձնի ԱՊՀ համանախագահի կարգավիճակը, իսկ 2028 թվականին առաջին անգամ կնախագահի Համագործակցությունում։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը նախկինում երբեք չեն հավակնել ԱՊՀ նախագահությանը, ինչը պայմանավորված է եղել երկու երկրների միջև առկա տարաձայնություններով։
Լեբեդևը նաև հավելել է, որ Ադրբեջանից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել է 2029 թվականին Համագործակցության նախագահությունը ստանձնելու՝ Երևանի պատրաստակամության մասին։