Իշխանությունների աշխարհաքաղաքական ավանտյուրիզմը պատուհաս է դառնում Հայաստանի գլխին․ Տիգրան Քոչարյան

27 Նոյեմբերի 2026, 22:50

Կարծիք | Քաղաքականություն

Հայաստանի իշխանությունների ցուցադրած աշխարհաքաղաքական ավանտյուրիզմը բավականին վտանգավոր է և որոշ դեպքերում արդեն իսկ պատուհաս է դառնում մեր գլխին՝ հանգեցնելով Արցախի կորստին կամ Հայաստանի անվտանգային համակարգի լուրջ խաթարմանը։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի հայտարարություններն ու վարած քաղաքականությունը չեն համապատասխանում երկրի աշխարհագրական դիրքին և տարածաշրջանային իրողություններին։

«Ամեն ինչ բխում է աշխարհագրական դիրքից։ Չի կարելի քեզ պահել այնպես, կարծես Ֆինլանդիայի հարևանությամբ ես գտնվում, և հանգիստ եվրոպական ինչ-որ աջակցության սպասել այն պարագայում, երբ տարածաշրջանում նման բուռն զարգացումներ են տեղի ունենում։ Իշխանություններին թվում է, թե մենք Մոնղոլիայի, Ուրուգվայի կամ Ավստրալիայի կողքին ենք։ Այլ կերպ ասած՝ վարչապետի հայտարարություններն ու այն աշխարհագրական միջավայրը, որտեղից դրանք հնչում են, բացարձակապես անհամատեղելի են»,- նշել է Քոչարյանը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և դեկտեմբերի 3-ին նախատեսված Փաշինյան-Պուտին բանակցություններին՝ գլխավոր խմբագիրն ընդգծել է, որ Հայաստանի իշխանություններն այլևս բանակցային ռեսուրս չունեն և Մոսկվային առաջարկելու ոչինչ չի մնացել։

«Առաջարկելու ոչինչ չի մնացել, բոլոր հնարավոր կամուրջներն այրված են։ Ավելին՝ իշխանությունը շարունակում է Ռուսաստանի նկատմամբ սխալ արտաքին քաղաքականություն վարել»,- ընդգծել է Տիգրան Քոչարյանը։

Հիմա եթերում