15 տարվա տքնաջան աշխատանք և 22 տարի՝ օտարության մեջ. վարպետ Հրաչ Կարապետյանի հանրահայտ խաչքարը վերադարձել է Սևանի ափեր

29 Նոյեմբերի 2026, 14:50

Մշակույթ

Վերջին 22 տարիներին արտերկրում ցուցադրված եզակի խաչքարը վերադարձել է հայրենիք։ Տուֆից կերտված այս երկմետրանոց ստեղծագործության հեղինակը Գեղարքունիքի մարզից 77-ամյա քարագործ վարպետ Հրաչ Կարապետյանն է։

Խաչքարի ստեղծումը վարպետից պահանջել է շուրջ 15 տարի. երկու տարի տևել է էսքիզի մշակումը, իսկ քարի փորագրման բարդ ու նրբաճաշակ աշխատանքները շարունակվել են 1988-ից մինչև 2001 թվականը։

2004 թվականից սկսած՝ այս կոթողը Ֆրանսիայում և ԱՄՆ-ում կազմակերպված հեղինակավոր ցուցահանդեսներում ներկայացրել է հայկական խաչքարագործական արվեստը։

Հայրենիք վերադառնալուց հետո ստեղծագործությունն իր արժանի տեղն է գտել վարպետի հեղինակային պատկերասրահում, որը գտնվում է Սևանավանքի հարևանությամբ։ Խաչքարն արդեն բաց է այցելուների և արվեստասերների համար։

Հիմա եթերում