ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ

02 Սեպտեմբերի 2023, 22:50

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները նշել են Արցախի անկախության 32-րդ տարեդարձը՝ կոչ անելով «համապատասխան օգնություն» ցուցաբերել շրջափակված Արցախին և ուժեղացնել ԱՄՆ ճնշումն Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախի առաջնորդների հետ ուղիղ բանակցություններ վարելու նպատակով: #SOSArtsakh #StopAliyev #SanctionAzerbaijan