«Պարզ ճշմարտություններ». Վիկտոր Սողոմոնյանի հեղինակային փոդքասթը՝ Alpha News-ի նոր եթերաշրջանում

06 Սեպտեմբերի 2023, 16:52

Բոլոր

Պարզ ճշմարտության հետ վիճելը դժվար է, բայց չկա ավելի բարդ մի բան, քան ամենապարզը: «Պարզ ճշմարտություններ» համանուն փոդքասթի հեղինակ Վիկտոր Սողոմոնյանը Մարիաննա Ղահրամանյանի օգնությամբ անդրադառնում է հասարակությանը հուզող ամենակարևոր, բայց դիսկուրսի համար ոչ պոպուլյար հարցերին:

Վիկտոր Սողոմոնյանի՝ «Պարզ ճշմարտություններ» փոդքասթին միացեք Alpha News-ի նոր եթերաշրջանում։ Պրեմիերան այսօր է՝ «Newsroom» 06․09․23 լրատվական թողարկումից անմիջապես հետո, իսկ առաջին պարզ ճշմարտությունն այն մասին է, որ բոլոր մարդիկ հավասար չեն: