Տեխասի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին

07 Սեպտեմբերի 2023, 20:13

Մշակույթ

Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:

Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին գտնվում է ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս-Քերոլթոն հյուսիսային արվարձանում։ Այն հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ում 2022 թվականի կառույց» անվանակարգում։

Շենքը նախագծել է ճարտարապետ Դեյվիդ Հադսոնը։ Նա փորձել է ներկայացնել հայկական ավանդույթների և հայ ժողովրդի միասնությունը։

Եկեղեցին հանդիսավոր կերպով օծվել է 2022 թվականի ապրիլի 23-ին։ Իսկ առաջին պատարագը տեղի է ունեցել ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Սուրբ Սարգիս եկեղեցին ճանաչվել է լավագույն կառույց, և ճարտարապետ Դեյվիդ Հադսոնը դա մեծ պատիվ է համարել:

«Ես հույս ունեմ, որ այդ ճանաչումը, այդ պատիվը Ամերիկայում կբարձրացնեն աշխարհի հնագույն քրիստոնյա ժողովրդի պատմության և հայ քրիստոնյաների հետապնդումների մասին իրազեկվածությունը, ինչը մինչ օրս տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում», — ասել է Հոթսոնը: