Հայ բլոգերը դարձել է «Ռոսսոտրուդնիչեստվո» ծրագրի միջազգային բլոգային շրջագայության լավագույն կոնտենտ-ստեղծողը
08 Սեպտեմբերի 2023, 11:08
Հայկական բլոգոսֆերայի աստղ Ռաֆիկ Համբարձումյանը դարձել է Մոսկվայում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» «Նոր Սերունդ» ծրագրի միջազգային բլոգային շրջագայության լավագույն կոնտենտ-ստեղծողը:
«Ռուսական տունը Հայաստանում» տելեգրամյան ալիքը նշում է, որ որպես մրցույթի հաղթող՝ Ռաֆիկը 2024 թվականին կմասնակցի Սոչիում կայանալիք Երիտասարդության համաշխարհային փառատոնին:
Նշենք, որ Նինա Տիտանյանը և Ռաֆիկ Համբարձումյանը (ավելի քան հարյուր հազար հետևորդ ունեցող), մասնակցում են Ռուսաստանի մայրաքաղաքում բլոգային շրջագայության: