Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկը փոքր արծաթե մեդալ է նվաճել
08 Սեպտեմբերի 2023, 10:15
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Եվրոպայի չեմպիոն, 20-ամյա Գոռ Սահակյանը(67 կգ) պոկում վարժությունից հետո երկրորդն է:
Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսել է 142 կգ-ով եւ ձախողել առաջին և երկրորդ մոտեցումները։ Միայն երրորդ մոտեցմամբ Եվրոպայի չեմպիոնը պոկել է 142 կգ-ոց ծանրաձողը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ այս վարժությունում:
Հիշեցնենք, որ Երեւանում անցկացված Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում Գոռ Սահակյանը բարձրացրել էր 145 կգ: