Alpha News. 4 ամիս՝ եթերում
08 Սեպտեմբերի 2023, 23:59
Համահայկական օրակարգով, բացառապես հայությանն առնչվող լրատվությամբ, Հայաստանի, Արցախի ու հայկական Սփյուռքի առօրյայի ամենակարեւոր նորություններով եթերում է Alpha News-ը՝ արդեն 4 ամիս շարունակ:
Երևանի, Մոսկվայի և Լոս-Անջելեսի կենտրոնական խմբագրությունների, ինչպես նաեւ աշխարհի տարբեր այլ քաղաքներից մեր գործընկերների միջոցով Alpha News-ը կարողացել է ստեղծել համահայկական լրատվական ցանց, որը պատմում է հայության ու հայկականի մասին:
Alpha News -ը հարթակ է, որտեղ հավաքված են պրոֆեսիոնալներ ՝ լրագրողներ, մեդիա-մենեջերներ և քաղաքագետներ, որոնց միավորում է մեկ նպատակ՝ հայկական պետականության ու հայության ռազմավարական շահերը ձեւակերպել ու լսարանին մատուցել գրագետ եւ մասնագիտորեն:
Այս կարճ ժամանակահատվածում համահայկական մեդիահարթակը ներկայացել է բացառիկ նախագծերով՝ լրատվական-վերլուծական ծրագրից մինչեւ կրթական, մշակութային ու պատմական-ճանաճողական: Եվ այս ամենը՝ նոր շնչով ու ժամանակակից մատուցմամբ: Alpha News-ը նոր եթերաշրջանը մեկնարկեց միանգամից 7 նոր նախագծերով եւ նոր ձևաչափի լրատվական ծրագրով:
Սա համատեղ հարթակ է բոլոր հայերի համար, հանդիպման յուրատեսակ վայր, որտեղ կարելի է քննարկել հայությանն առնչվող խնդիրները՝ բազմակողմանի, բազմալեզու եւ պրոֆեսիոնալ մատուցմամբ: