Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի. Ալեքսեյ Օվերչուկ
12 Սեպտեմբերի 2023, 10:50
Մոսկվան Երևանին վերաբերվում է որպես դաշնակցի: Այս մասին Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հայաստանը մեր դաշնակիցն է։ Հենց այդպես էլ վերաբերվում ենք Հայաստանին», — ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե վատթարացել են արդյոք հարաբերությունները Հայաստանի հետ ինտեգրացիոն կառույցների գծով։
«Մեզ մոտ օգոստոսի 27-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ Այնտեղ ամեն ինչ նորմալ էր», — նշել է Օվերչուկը և հավելել, որ Ռուսաստանի և Հայաստանի շփումները կարող են լինել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի սեպտեմբերի 27-ի նիստի շրջանակներում:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ինտեգրացիոն կառույցների գծով կողմերը շփվել են ԵՏՀ նախորդ խորհրդի ժամանակ՝ օգոստոսի 27-ին։