12 Սեպտեմբերի 2023, 15:05
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության պոկում վարժությունում:
Հարությունյանը գլխավերևում պահել է նախ 155, ապա 160 և 162 կգ կշռող ծանրաձողերն ու արժանացել փոքր բրոնզե մեդալին: