Ազատ ոճի ըմբիշ Արման Անդրեասյանը դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

18 Սեպտեմբերի 2023, 08:41

Սպորտ

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել է Բելգրադում ընթացող աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Մինչեւ 70 կգ քաշայինների պայքարում Անդրեասյանը 12։1 հաշվով հաղթել է հնդիկ ըմբիշ Աբիմանյու Աբիմանյուին։

Բրոնզը հայ մարզիկին 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր է տվել։