ԿԽՄԿ-ի մարդասիրական բեռներով բեռնված մեքենաները ժամանել են Ստեփանակերտ Լաչինի միջանցքով

18 Սեպտեմբերի 2023, 11:11

Քաղաքականություն

Առաջին մեքենաները՝ ռուսական խաղաղապահ առաքելության ուղեկցությամբ, անցել են Աղդամ- Ստեփանակերտի երթուղով, այժմ գտնվում են Արցախի մայրաքաղաքում և բեռնաթափվում են ԿԽՄԿ պահեստում։ Այս մասին հայտնում է RMK տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ բեռի մեջ եղել են մանկական տակդիրներ, բժշկական պարագաներ:

Ներկայումս ԿԽՄԿ երկրորդ շարասյունը Լաչինի միջանցքով շարժվում է դեպի Ստեփանակերտ, որը առաջինին զուգահեռ անցել է Լաչինի միջանցքի անցակետով։