Հայ ըմբիշը դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր և նվաճել Փարիզի խաղերի ուղեգիր
19 Սեպտեմբերի 2023, 11:08
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը դարձել է աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր և նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի վարկանիշային առաջնության 57 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանն ուժերը չափել է ղազախ Մեյրամբեկ Կարտբայի հետ: Հայ ըմբիշը հաղթել է 11:0 հաշվով:
Նշենք, որ Արսեն Հարությունյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է, աշխարհի առաջնության` եռակի բրոնզե մեդալակիր, մասնակցել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին:
Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 11-ը: