Սա ցեղասպանություն է, իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում. Արցախի ՄԻՊ

19 Սեպտեմբերի 2023, 15:18

Քաղաքականություն

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը News.am-ի հետ զրույցում ասել է, որ այս պահին Արցախում ցեղասպանություն է իրականացվում:

«Սա ցեղասպանություն է, ուրիշ ոչինչ։ Իսկ միջնորդները մեզ իրավունք ու անվտանգություն են խոստանում Ադրբեջանի կազմում»,-հավելել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով «հրթիռահրետանային հարվածներ»: