Նա հրաժարվեց իր երկրի տարածքի մի մասից, հետո սիրախաղ սկսեց ՆԱՏՕ-ի հետ, կռահեք՝ ի՞նչ ճակատագիր է նրան սպասվում.Մեդվեդևը՝ Փաշինյանին
19 Սեպտեմբերի 2023, 16:57
Ռուս պետական և քաղաքական գործիչ Դմիտրի Մեդվեդևը տելեգրամյան ալիքում գրել է.
«Մի օր եղբայրական երկրից իմ գործընկերներից մեկն ինձ ասաց. «Ես Ձեզ համար օտար եմ, Դուք ինձ չեք ընդունի»: Ես պատասխանեցի. «Մենք դատելու ենք ոչ թե կենսագրությամբ, այլ գործողություններով»: Հետո նա պարտվեց պատերազմում, բայց, տարօրինակ կերպով, մնաց իր տեղում։
Հետո որոշեց իր անփառունակ պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։ Հետո որոշեց սիրախաղ անել ՆԱՏՕ-ի հետ, և նրա կինը, ցուցադրաբար, թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում»: