Ադրբեջանը Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպման համար պայման է առաջ քաշել

19 Սեպտեմբերի 2023, 19:00

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահի աշխատակազմն անդրադարձել է կրակը դադարեցնելու եւ Ստեփանակերտի հետ բանակցությունների նսելու կոչին։

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտել են, որ պատրաստ են հանդիպել Եվլախում, բայց Բաքուն պայման է դրել :

«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար ապօրինի հայկական զինված խմբավորումները պետք է հանձնեն բոլոր զենքերը, և ապօրինի ռեժիմը պետք է լուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ», — ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեք էր , որ Ղարաբաղյան կողմը դիմում է ադրբեջանական կողմին՝ անհապաղ դադարեցնել կրակը և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: