Կոչ ենք անում ԵՄ խորհրդին դիտարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը․ Եվրախորհրդարան
19 Սեպտեմբերի 2023, 19:59
Եվրախորհրդարանի անդամները կոչ են արել ԵՄ խորհրդին քննարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը։
«Մենք խստորեն դատապարտում ենք այսօր Ադրբեջանի նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա»,- Փաստինֆոյի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ։
Նրանք կոչ են անում ԵՄ խորհրդին հիմնովին վերանայել ԵՄ-ի հարաբերություններն Ադրբեջանի հետ և դիտարկել Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։