Սրտի ցավով ընդունեցի ԼՂ-ում զինված գործողությունների վերսկսման լուրը. Պատրիարք Կիրիլ

19 Սեպտեմբերի 2023, 21:20

Քաղաքականություն

Սրտի ցավով ընդունեցի Լեռնային Ղարաբաղում զինված գործողությունների վերսկսման լուրը։ Այս մասին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը։

«Տասնամյակներ շարունակ ռուս ուղղափառ եկեղեցին բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է «այս օրհնված հողում» խաղաղությունը վերականգնելու համար և նպաստում է կրոնական համայնքների և երկու պետությունների ժողովուրդների միջև երկխոսությանը»,- ասել է Պատրիարքը։

Նա նշել է, որ աղոթում է Աստծուն՝ «որքան հնարավոր է շուտ ռազմական գործողությունները տեղի տան բանակցություններին, իսկ Լեռնային Ղարաբաղի հողում խաղաղություն հաստատվի»: