Առավոտյան ադրբեջանական ԶՈւ կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան. Արցախի ՄԻՊ  

20 Սեպտեմբերի 2023, 09:16

Քաղաքականություն

Այսօր առավոտյան 5:00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ կողմից գնդակոծվել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության ավտոմեքենան: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ—ը:

«Մեքենան ուղարկվել էր Մարտակերտի շրջան՝ 8 դիակ Ստեփանակերտ տեղափոխելու նպատակով։ Վիրավորվել է շտապօգնության վարորդը և այս պահին չի կարողանում դիակները տեղափոխել Ստեփանակերտ»,- հայտնում է Գեղամ Ստեփանյանը: