ԵՄ-ն մտավախություն ունի, որ Ղարաբաղում ռազմական գործողությունները կստիպեն տեղաբնակ հայերին հեռանալ

20 Սեպտեմբերի 2023, 16:18

Քաղաքականություն

Եվրամիությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրով, որն ապրում է ռազմական գործողությունների հետևանքները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

«Շատ կարևոր է, որ ներկայիս ռազմական գործողությունը չօգտագործվի որպես պատրվակ՝ ստիպելու Ղարաբաղի հայ բնակչությանը գաղթել»,- ասել է նա։