Լարված իրավիճակ է․ բախում՝ ոստիկանների ու ցուցարարների միջև
20 Սեպտեմբերի 2023, 22:11
Կառավարության շենքի դիմաց բախում է սկսվել ոստիկանության եւ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև։ Կան բերման ենթարկվածներ։ Ոստիկանությունը զգուշացրել է, որ հատուկ միջոցներ կկիրառի։
Հիշեցնենք, երեկ Հանրապետության հրապարակում խաղաղ ցույցը փորձ արվեց ցրել լուսաձայնային նռնակներով։ Առնվազն 5 պայթյունի ձայն էր լսվել հրապարակում։ Տուժել էին խաղաղ ցուցարարներ ու ոստիկաններ։