Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի պատճառով արդեն 35 ժամ է՝ Արցախում կենսական նշանակության ենթակառուցվածքները չեն գործում

21 Սեպտեմբերի 2023, 00:49

Քաղաքականություն

Ադրբեջանի ահաբեկչության պատճառով արդեն 35 ժամ է՝ կենսական նշանակության ենթակառուցվածքի գործունեությունը խաթարվել է՝ ողջ բնակչությանը զրկելով էլեկտրաէներգիայի, ինտերնետի և բջջային կապի հասանելիությունից, հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։ 

Մարդիկ չեն կարողանում եփել, տաքացնել կամ իրենց գաջեթները լիցքավորել՝ միաժամանակ անվտանգության մշտական   նկատառումներից ելնելով՝ մնալով սառը նկուղներում: