Եվլախում հայկական պատվիրակությունը գլխավորում է Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը

21 Սեպտեմբերի 2023, 10:51

Քաղաքականություն

Եվլախում կայանալիք հանդիպմանը արցախյան կողմը կներկայացնի Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ Բաքուն Եվլախում ներկայացնելու է խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովը, ում մարտին Իլհամ Ալիևը նշանակել էր ղարաբաղյան շրջանի հայ բնակիչների հետ շփումների պատասխանատու: