Եվլախում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների բանակցություններն ավարտվել են

21 Սեպտեմբերի 2023, 13:38

Քաղաքականություն

Եվլախում Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ բանակցությունների արդյունքները դեռ չեն հրապարակվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ արցախյան կողմից բանակցություններին մեկնել էր Արցախի ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

 Ադրբեջանական կողմը ներկայացնում էր պատգամավոր Ռամին Մամեդովը, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Երեկ հայտնի է դարձել, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ:

Համաձայնություն է ձեռք բերվել՝

— դուրս բերել Հայաստանի Հանրապետության՝ [Արցախում] մնացած զինված ուժերը ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման գոտուց,

— լիարժեք զինաթափել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի» զինված խմբավորումները,

— դուրս բերել ծանր տեխնիկան ու սպառազինությունը Լեռնային Ղարաբաղի տարածքից՝ դրանց շուտափույթ ուտիլիզացման նպատակով: